ABCMEDIA
Այս հոդվածի միակ նպատակը այդ իրականության դեմ խոսացողներին «արագ տեղավորելն է»․ Նարեկ Մալյան

Այս հոդվածի միակ նպատակը այդ իրականության դեմ խոսացողներին «արագ տեղավորելն է»․ Նարեկ Մալյան

Մյուս անգամ ծովահենությամբ
կզբաղվեմ, բանտից փախչելու միտք չունեմ։ Ես ավելի շատ այս իրականությունից փախչելու
միտք ունեմ, դատարանում հայտարարել է քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը։

 Մալյանը ասել է, դատվում
է նույն հոդվածով, որով դատվում էր լուսահոգի Արմեն Գրիգորյանը, որը մահացավ դատարանի
դահլիճում՝ դատական նիստի ժամանակ։

«Նախաքննությունը վարել
է նույն նախաքննական մարմինը, որը վարել է Արմեն Գրիգորյանի գործով նախաքննությունը։
Փորձագետն էլ նույն փորձագետն է։ Նույնիսկ նույն է պաշտպանս, որը պաշտպանում էր Արմեն
Գրիգորյանին։ Ես պատահական չեմ համարում, որ էդ հոդվածը ներմուծվել է քրեական օրենսգիրք
մեր հայրենիքը կտոր-կտոր հանձնելուց անմիջապես առաջ։

Պարզ ասում եմ՝ այս
հոդվածի միակ նպատակը այն գաղթին, այն ցեղասպանությանը, որին դուք ականատես եղաք դրսում,
իսկ ես բախտի բերմամբ կցկտուր բանտից տեղեկացա, բախտի բերմամբ, քանի որ չգիտեմ՝ կդիմանայի՞
այդ տեսարանին, թե՞ ոչ, այդ իրականության դեմ խոսացողներին, ինչպես երեկ մեր՝ երկու
անգամ դատված, միջնակարգ կրթությամբ, սալյուտից ու լույսի անջատումից վախեցող վարչապետն
էր հրահանգում, արագ տեղավորելն է։

Էս ա էդ հոդվածի նպատակը,
հստակ իմացել են, թե ինչից առաջ են էդ հոդվածը ներմուծում։ Էդ հոդվածից ստացվում է,
որ մենք չենք կարող քննադատել ադրբեջանական «Յաշմայի» գործողությունները, որովհետև
դա ևս խումբ է, մենք չենք կարող ատելություն քարոզել «Յաշմայի» նկատմամբ»,-ասել է Մալյանը։