26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը ռազմական գործողությունները տեղափոխում է Եգիպտոսի հետ սահման

Իսրայելը ռազմական գործողությունները տեղափոխում է Եգիպտոսի հետ սահման

Իսրայելը պատրաստվում է Գազայի հատվածում ռազմական գործողությունները տեղափոխել դեպի ավելի հարավ՝ Եգիպտոսի հետ սահման. այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երեկ հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների դեմ պայքարը հաջողության է հասել։ Դա, ըստ իսրայելական կողմի, նշանակում է, որ զինված ուժերը կարող են առաջանալ դեպի Եգիպտոսի հետ սահմանին գտվող Ռաֆահ քաղաք։

Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչության կեսից ավելին այդ հատվածում են և ապաստան են գտել վրաններում կամ հասարակական շենքերում։

Միևնույն ժամանակ Կատարի և Եգիպտոսի միջնորդները հույս ունեն ՀԱՄԱՍ-ից ստանալ դրական պատասխան անցյալ շաբաթ Փարիզում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հրադադարի առաջարկի շուրջ։