ABCMEDIA
Ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը, դրանք հակադրության մեջ են մտնում․ Սերժ Սարգսյան

Ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը, դրանք հակադրության մեջ են մտնում․ Սերժ Սարգսյան

Պետք է գլխավորը կարևորից
տարբերակել, նշել առաջնահերթություններն ու շարժվել այդ ուղղությամբ, դա վերաբերում
է ինչպես պետություններին, այնպես էլ առանձին 
անհատներին։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ
երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 «Հիմա դուք կարո՞ղ
եք ասել՝ որն է գլխավորը այս կառավարիչների համար։ Եկել են ասում են ժողովրդավարություն,
եթե գլխավորը դա է, ապա արդյունքները մենք տեսնում ենք։ Եթե գլխավորը կոռուպցիայի դեմ
պայքարն է, ապա արդյունքը տեսնում ենք, տեսնում ենք Ղարաբաղի կորուստ, տեսնում ենք  Հայաստանի տարածքային կորուստներ, խոսքի ազատության
սահմանափակումներ, քաղբանտարկյալներ և այլն։

Այո, ժողովրդավարությունը
շատ պարագներում խանգարում է երկրի անվտանգությանը  և  ես չեմ
վախենում խոսել դրա մասին։ Դրանք հակադրության մեջ են մտնում։ Դա չի նշանակում, որ
ժողովրդավար երկիրը ավելի քիչ անվտանգ է, քան ոչ ժողովրդավարական երկրները։ Մեր երկիրը
փորձում է ժողովրդավարության այն ճանապարհը, որը կարելի է անցնել 1 ժամում, անցնել
5 րոպեում, դրա համար էլ գլորվում է»,- ասել է Սարգսյանը։