27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմելու համար Ալիևը միջազգային հանրությունից կանաչ լույսի է սպասում․ քաղաքագետ

Պատերազմելու համար Ալիևը միջազգային հանրությունից կանաչ լույսի է սպասում․ քաղաքագետ

Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր ամեն ձևով խուսափում է Ադրբեջանի հետ պատերազմ սկսելուց․ փորձում է փոխհամաձայնության գալ, զիջումներ անել։

Քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ դա պարզապես խաղ է և Ադրբեջանին պատերազմ սկսելու համար ոչ թե Փաշինյանը, այլ միջազգային հանրությունն է դեռ խանգարում։

«Ինքը չի որոշողը։ Եթե Ադրբեջանը որոշեց ու ստացավ միջազգային խաղաղացողների լուռ համաձայնությունը Հայաստանի վրա հարձակվելու, կանի ինչ ուզի։ Մեր կարծիքը ոչ ոք չի հարցնելու, դրա համար եմ ասում՝ պետք է բանակցող փոխենք, որ սկսեն մեզ էլ հարցնել։ Նրանք պետք է իմանան, որ հարձակվելուց հետո պատասխան են ստանալու, այն էլ ցավոտ պատասխան»։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը ունի այն ռեսուրսը, որով կարող է ցավացնել Ադրբեջանին։ Այդ փաստը կաշկանդում է նաև արևմտյան խաղաղացողներին։

«Եթե Հայաստանը կանգնի լինել, չլինելու հարցի առաջ, մենք կարող ենք հանգիստ վնասել Ադրբեջանի՝ նավթի, գազի կոմունիկացիաները, ինչն էլ անհանգստացնում է

արևմուտքին։ Մենք ունենք այդ ռեսուրսը։

Ես կարծում եմ՝ իսկապես կարելի է խուսափել նոր պատերազմից, խուսափել անարժանապատիվ գոյությունից, գնչու դառնալու հեռանկարից։ Դրա համար լուրջ աշխատանք է պետք և՛ դիվանագիտական, և՛ ներքին հաշտության, բանակաշինության, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմամբ»։

Այս իշխանության օրոք Հայաստանը պատերազմեց բոլոր երկրների հետ՝ նշում է քաղաքագետն ու հավելում՝ ոչ մեկ չի համարում Հայաստանին դաշնակից, ընկեր։

«Իբր Հայաստանը վատթարացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ մտերմանալով արևմուտքի հետ։ Բացառապես այդպես չէ։ Որպես օրինակ նշեմ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մանդատի կասեցման մասին Հայաստանի հայցը, որին ԵԽԽՎ 19 անդամ-պետություն դեմ է քվեարկել, դրանով ասելով, Հայաստան ջան, դու ինձ չես հետաքրքրում, և մենք չենք ուզում հարաբերություն փչացնել Ադրբեջանի հետ»։

Հայաստանը այսօր և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի ու մյուս պետությունների առաջ ոչինչ ենք։ Մեր այսօրվա իրավիճակում մեղավոր ենք բոլորս, թուրքը կապ չունի՝ եզրափակում է Հովհաննիսյանը։