ԱՄՆ-ն պահպանում է իր թշնամական վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, Վլադիմիր Պուտինի պատասխանը չի ուշանա
Կիևի ռեժիմին Վաշինգտոնի ռազմական մատակարարումները ոչ մի կերպ չեն ազդի «Հատուկ ռազմական օպերացիայի» ոչ ընթացքի, ոչ էլ արդյունքների վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկով խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում է հրահրել Կիևի ռեժիմին շարունակել պատերազմը․ «Դա որևէ կերպ չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա։ Եվ ոչ մի կերպ չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ելքի վրա, բոլոր նպատակները կիրագործվեն։ Ամերիկացիներն այնպես են անում, որ ավելի շատ ուկրաինացիներ զոհվեն։ Դա անում են հենց ամերիկացիները», – հայտարարել է նա։
ՌԴ նախագահի խոսնակը նշում է՝ ԱՄՆ-ն ամեն դեպքում պահպանում է իր թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ «Մենք դա գիտենք, մենք զգոն ենք, մեր նախագահը գիտի ինչ անել, իսկ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»։