
Հայ մենասահորդը 1-ին տեղում
Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված գեղասահքի IceBeat Winter Trophy 2024 մրցաշարում գերազանց է հանդես եկել մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը։ Հայաստանի ներկայացուցիչը գրավել է առաջին տեղը։ Տեղեկանում ենք ՀԳՖ-ի «Facebook»-ի էջից։
Սեմյոն Դանիլյանցը ռուսաստանցի գեղասահորդ է, ծնվել է 2006-ին Մոսկվայում, Հայաստանը ներկայացնում է 2021 թվականից։