ABCMEDIA
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել են Ղրղզստանի սեյսմոլոգները, գրում է РИА Нօвости-ն։

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի էր ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Երկրակեղևի տատանումները՝ պայմանավորված աշխարհագրական մոտիկությամբ, զգացվել են նաև Ղրղզստանում:

 

Էպիկենտրոնին ամենամոտ Ղրղզստանի Յշտիկ և Բեդել բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը տատանվել է 3-3,5-ի սահմաններում:

 

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Ղրղզստանի տարածքում տեղի ունեցած ցնցումների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։