03 Հնս
2024
ABCMEDIA
Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանները բացարկ են հայտնել դատավորին

Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանները բացարկ են հայտնել դատավորին

Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպաններ Ռուբեն
Մելիքյանը և Տիգրան Աթանեսյանը բացարկ հայտնեցին նիստը նախագահող դատավորին և հայտարարեցին
, որ դատարանի արտահայտած դիրքորոշումը հստակ խոսում է կանխակալության մասին։

Դատարանը որոշում է  կայացրել  3 ամսով երկարաձգել Նարեկ Մալյանի կալանքը, քանի
որ դատարանը գտնում էմ որ  տվյալ փուլում շարունակվում
է առկա լինել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերից
մեկը։ Մեղադրյալը մնալով ազատության մեջ՝ կարող է կատարել նոր հանցանք անդրադառնալով
կալանքի հիմքերին։

«Հարգարժա՛ն դատարան, դուք սրանով ընդունում եք, որ  Նարեկ Մալյանի՝  քննարկվող արարքն արդեն իսկ
հանցագործություն է, Դուք գնահատական եք տալիս նրա գրառմանը։ Դուք չեք կարող ընկալվել
որպես անկողմնակալ դատարան», – ասել է  պաշտպան
Ռուբեն Մելիքյանը։

Ըստ պաշտպանների՝ այստեղ  գործը կապված է խոսքի ազատության հետ, որի շուրջ
պետք է կատարվի քննություն, բայց  դատարանը
արդեն նշել է՝ «նոր հանցանք»։

«Այս պայմաններում մենք
հիմնավոր կերպով կասկածում ենք Ձեր կանխակալությանը և Ձեզ բացարկ ենք հայտնում», -դատավորին
ասել է  Աթանեսյանը։