ՌԴ–ում ՄԻ-8 ուղղաթիռ է կործանվել
ՌԴ–ում` Օնեգա լճի վրա Մի-8 ուղղաթիռ է կործանվել․ այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։
Այն ընկել է լճի վրա և հայտնվել սառույցի տակ։ Նախնական տվյալներով` անձնակազմի անդամները զոհվել են։
Shot-ը հայտնում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում Դերևյանոյե գյուղից մոտավորապես 12 կմ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են վթարված ուղղաթիռի մի մասը:
Առավոտյան ջրասուզակները կշարունակեն աշխատել աղետի վայրում, այս վայրում խորությունը կարող է հասնել 50 մետրի։
Հայտնում են, որ Մի-8-ը թռնում էր Վիտեգրայի շրջան՝ «Ռուսական սառույց – 2024» միջազգային վարժանքին մասնակցելու։
Ուղղաթիռի կործանման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը հոդվածով:
Իրավապահ մարմինները Կարելիայում ՌԴ ԱԻՆ Մի-8 ուղղաթիռի կործանման 3 վարկած են դիտարկում` անձնակազմի սխալ ընտրությունը , եղանակային պայմանները և ուղղաթիռի անսարքությունը։