ABCMEDIA
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կրկին հարվածել են Եմենին․ կան տուժածներ

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կրկին հարվածել են Եմենին․ կան տուժածներ

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան մի շարք նոր հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա քաղաքին։ Այս մասին գրում է РИА Нвости-ն։

«Ամերիկա-բրիտանական ինքնաթիռները երկու արշավանք են իրականացրել և ռմբակոծել Հոդեյդա քաղաքի Դյունայի շրջանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հոդեյդա քաղաքի հյուսիսում գտնվող «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական խմբավորման դիրքի ռմբակոծության հետևանքով հինգ մարդ է տուժել։