ABCMEDIA
Սերգեյ Ասատուրովին մեղադրանք են առաջադրել

Սերգեյ Ասատուրովին մեղադրանք են առաջադրել

«Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովին Քննչական կոմիտեում մեղադրանք են  առաջադրել։ Այդ մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ իրեն ու Ասատուրովին կանչել են Քննչական կոմիտե։

«Ինձ և Ասատուրով Սերգեյին կանչել են քննչական կոմիտե՝ սեպտեմբերի 22-ից իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման գործով»,- գրել էր Լևոն Քոչարյանը:

Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։