ABCMEDIA
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:

Նախկինում Չարլզ III-ը դուրս էր գրվել հիվանդանոցից՝ մեծացած շագանակագեղձի բուժում անցնելուց հետո։

«Հիվանդանոցում վերջերս անցկացված պրոցեդուրաների ժամանակ նկատվել է մտահոգիչ մի առանձին խնդիր:

Հետագա ախտորոշիչ թեստերը հայտնաբերել են քաղցկեղի մի ձև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտարարությունից բխում է, որ խոսքը շագանակագեղձի քաղցկեղի մասին չէ։

Թագավորը սկսել է բուժումը, որի ընթացքում բժիշկները խորհուրդ են տվել հետաձգել հանրային միջոցառումները։

Այնուամենայնիվ, նա կշարունակի կատարել պետական պարտականությունները և աշխատել պաշտոնական փաստաթղթերով։