13 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի կաթսայատաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Բաքվի կաթսայատաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Բաքվի Յասամալի շրջանում կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

Իրավիճակի օպերատիվ գնահատման ժամանակ պարզվել է, որ կաթսայատան շենքը ոչ պիտանի վիճակում է: Պայթյունի ալիքը կոտրել է մոտակայքում գտնվող շենքերի պատուհանները։ Շենքերից քարեր են թափվել Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա, որը նույնպես շարքից դուրս է եկել։

Միջադեպի ժամանակ տուժել է մեկ մարդ, որին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

Միաժամանակ «Report» պարբերականը գրում է, որ վնասվել են մոտակայքում կայանված 10 ավտոմեքենա։