12 Հլս
2024
27.2° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոլումբիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է չորս մարդ 

Կոլումբիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է չորս մարդ 

Կոլումբիայի Զինված ուժերի Black Hawk ուղղաթիռը կործանվել է երկրի արեւմուտքում գտնվող Չոկո դեպարտամենտի Ունգիա քաղաքից ոչ հեռու ռազմակայանի տարածքում, չորս մարդ զոհվել է. այս մասին տեղեկացրել է տեղի Caracol հեռուստաալիքը։

Ուղղաթիռում ութ մարդ է եղել։

Միջադեպի պատճառների մասին չի տեղեկացվում։ Դեպքի վայր են ժամանել զինվորականներ, կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ։