Օրենքի առջև հավասար են բոլորը. ՆԳ փոխնախարարը` Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու մասին
Օրենքի առջև հավասար են բոլոր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը և նույն գործի շրջանակներում այլ անձանց կալանավորելուն:
Դիտարկմանը, թե կալանավորված են երկու կանայք, ովքեր ունեն անչափահաս երեխաներ` Սարգսյանն ասաց, թե սեռով պայմանավորված տարբեր օրենսդրական կարգավորումներ մտածելը օրենքի առջև հավասարության կոմպոնենտով արդեն խտրական մոտեցում է:
«Եթե դատարանը գտնում է, որ կոնկրետ իրավիճակում կալանքն անհրաժեշտ և համաչափ խափանման միջոց է, ապա, անկախ սեռից, դատարանն իրավասու է դա կիրառել», – նշել է նա: