19 Հլս
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օրենքի առջև հավասար են բոլորը. ՆԳ փոխնախարարը` Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու մասին

Օրենքի առջև հավասար են բոլորը. ՆԳ փոխնախարարը` Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու մասին

Օրենքի առջև հավասար են բոլոր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է  Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝  անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը և նույն գործի շրջանակներում այլ անձանց կալանավորելուն:

Դիտարկմանը, թե կալանավորված են երկու կանայք, ովքեր ունեն անչափահաս երեխաներ` Սարգսյանն ասաց, թե սեռով պայմանավորված տարբեր օրենսդրական կարգավորումներ մտածելը օրենքի առջև հավասարության կոմպոնենտով արդեն խտրական մոտեցում է:

«Եթե դատարանը գտնում է, որ կոնկրետ իրավիճակում կալանքն անհրաժեշտ և համաչափ խափանման միջոց է, ապա, անկախ սեռից, դատարանն իրավասու է դա կիրառել», –  նշել է նա: