
Volkswagen-ում զանգվածային կրճատումներ են, կկրճատվի նաև մոդելային շարքը
Volkswagen-ի տնօրենների խորհուրդը հաստատել է ծախսերի կրճատման լայնածավալ ծրագիրը, որը ներառում է մինչև 2030 թվականը 50․000 աշխատատեղի և մոդելային շարքի կիսով չափ կրճատում:
DW-ի փոխանցմամբ՝ վերակառուցումը կլինի ընկերության պատմության մեջ «ամենամեծ վերափոխման ծրագիրը»:
CNN-ը հաղորդում է, որ Volkswagen-ն ընդունել է ծախսերի կրճատման ծրագիրը՝ չինական արտադրողների կողմից աճող մրցակցության և Միացյալ Նահանգներում ներմուծման ավելի բարձր մաքսատուրքերի պայմաններում:
Volkswagen-ում աշխատում է մոտ 650․000 մարդ։


