
Գերմանիան Ուկրաինայի համար հարվածային ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն է սկսել
Գերմանա-ամերիկյան Auterion ռազմական ընկերության և դրա ուկրաինական գործընկեր Airlogix-ի համաձայն՝ ուկրաինական բանակի համար սկսվել է հարվածային անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն։ Ուկրաինային Գերմանիայի օգնության շրջանակում գործարանը կարտադրի անօդաչու թռչող սարքերի երկու մոդել՝ միջին հեռահարության և մինչև 1500 կիլոմետր հեռահարության․ գրում է dw.com-ը։
Գործարանը նախատեսում է Գերմանիայի կառավարության պատվերով արտադրել ավելի քան 5000 մարտական անօդաչու թռչող սարք։ Պատվերի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 300 միլիոն եվրո։ Պատվերը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի կեսը։ Առաջին խմբաքանակն արդեն արտադրվել է։
Համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է 2026 թվականի փետրվարին։ Դրա անվանումը և ճշգրիտ գտնվելու վայրը, ինչպես նաև արտադրվող անօդաչու թռչող սարքերի անունները չեն բացահայտվել։ Մյունխենի գործարանից բացի, արտադրությունը նախատեսվում է իրականացնել Գերմանիայի արևելքում գտնվող մեկ այլ օբյեկտում։


