12 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
20.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցածր տեսանելիության և բքի պատճառով ճանապարհները փակ են կամ դժվարանցանելի

Ցածր տեսանելիության և բքի պատճառով ճանապարհները փակ են կամ դժվարանցանելի

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ սաստիկ բքի պատճառով Մ-4 միջպետական ճանապարհից դեպի Սեմյոնովկա բնակավայր տանող ավտաճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ցածր տեսանելիության և բքի պատճառով Արագածի, Գավառի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների, Սպիտակ-Լուսաղբյուր և Ջրաբեր-Ֆանտա ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Գավառի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի , Արագածի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ջաջուռի լեռնանցքում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: