
Զելենսկին հայտարարել է եռակողմ բանակցություններ վերսկսելու պատրաստակամության մասին
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «առաջիկա շաբաթներին» Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ եռակողմ բանակցություններին վերադառնալու Ուկրաինայի պատրաստակամության մասին։
Ուղերձում նա խոսել է Միացյալ Նահանգների հետ «լավ շփումների» մասին, որի հիման վրա էլ հույս հայտնել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման վերաբերյալ, այդ թվում՝ եվրոպացիների հնարավոր մասնակցությամբ։
«Եթե հաջողենք առաջիկա շաբաթներին վերադառնալ բովանդակալից եռակողմ հաղորդակցության և կարողանանք ներգրավել եվրոպացիներին, դա լավ արդյուքն կլինի։ Ես ակնկալում եմ, որ մեր գործընկերները նույնպես պատրաստ կլինեն, և որ ռուսները չեն թաքնվի», – նշել է նա։


