
ՀՀ ղեկավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն․Շոյգու
Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն․ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Մեր այսօրվա հանդիպման հիմնական թեման կլինի Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ երկրի ղեկավարությունը վերջերս մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն», – ասել է Շոյգուն Ռուսաստանի անվտանգության խորհրդի աշխատանքային խմբի նիստում։
Նրա խոսքով՝ 2025-2026 թվականներին Ռուսաստանին ոչ բարեկամ մի շարք երկրներ դարձան Հայաստանի ռազմավարական գործընկերները։ Երևանը միջազգային հարթակներում պարբերաբար միանում է ԵՄ դիրքորոշմանը։


