ABCMEDIA
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտնվել է փակուղում, աշխարհը քաոսի մեջ է․ Գուտերեշ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտնվել է փակուղում, աշխարհը քաոսի մեջ է․ Գուտերեշ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտնվել է փակուղում՝ աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։

 

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ համաշխարհային խնդիրների լուծման գլխավոր հարթակը, հայտնվել է փակուղում աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով»,- հայտարարել է Գուտերեշը։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ Սառը պատերազմի ժամանակ  հնարավոր եղավ   կարգավորել գերտերությունների հարաբերությունները՝ ներդրված գործուն մեխանիզմների շնորհիվ, բայց հիմա իրավիճակն այլ է։

 

«Ժամանակակից բազմաբևեռ աշխարհում այդպիսի մեխանիզմներ այլևս չկան, աշխարհը թևակոխել է քաոսի դարաշրջան»,- ասել է Գուտերեշը։

 

«Տեսնում ենք հետևանքները՝ վտանգավոր ու անկանխատեսելի խառնաշփոթ՝ լիակատար անպատժելիության պայմաններում։ Միջուկային զինաթափումից տասնամյակներ անց  պետությունները մրցում են իրենց միջուկային զինանոցներն ավելի արագ, գաղտնի և ճշգրիտ դարձնելու համար: Նոր  հակամարտություններ են մշակվում, նոր սպառազինություններ՝ զերծ բոլոր սահմանափակումներից, միմյանց սպանելու, մարդկությունը վերացնելու նոր մեթոդներ են ստեղծվում»,- մտահոգություն է հայտնել   ՄԱԿ գլխավոր քարտուղարը։