26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանը հայտարարել է միջուկային զենք ձեռք բերելու անհրաժեշտության մասին

Լեհաստանը հայտարարել է միջուկային զենք ձեռք բերելու անհրաժեշտության մասին

Լեհաստանը մի քանի տարուց պետք է միջուկային զենք ստանա. հայտարարել է լեհ գեներալ Յարոսլավ Կրաշևսկին՝ RMF FM ռադիոկայանին տված հարցազրույցում։


«Կարծում եմ, որ այս սցենարն իրատեսական է»,- ասել է նա՝ խոսելով Լեհաստանում միջուկային զենքի հեռանկարների մասին։ Նրա խոսքով՝ այն կարող են ստանալ ՆԱՏՕի միջուկային փոխանակման ծրագրի շրջանակներում։

«Նման զինանոցի առկայությունը ես համարում եմ մարտահրավեր մի քանի տարվա համար, հուսով եմ, որ մենք դրան կհասնենք»,- ասել է գեներալը։

Մեկնաբանելով այն նկատառումը, թե միջուկային զենքի պահպանումը թանկ է, Կրաշևսկին նշել է, որ «անվտանգությունը գին չունի»։