ABCMEDIA
ԵԱՏՄ տարածքում կուժեղացվի ավտոմեքենաների ներկրման վերահսկողությունը

ԵԱՏՄ տարածքում կուժեղացվի ավտոմեքենաների ներկրման վերահսկողությունը

Եվրասիական տնտեսական միության տարածքում նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրման նկատմամբ:

Մասնավորապես, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է, որ Եվրասիական միջկառավարական խորհուրդն ուժեղացնի վերահսկողությունն այն մեքենաների նկատմամբ, որոնք արտոնությունների կարգով ձևակերպված են մի երկրում, բայց փաստացի օգտագործվում են միության անդամ այլ երկրում:

Որոշումը կապված է արժեքի միտումնավոր նվազեցման և միության այլ երկրներից ՌԴ մատակարարումների այլ «գորշ» սխեմաների հաճախակի կիրառման հետ։ ԵԱՏՄ մասնակիցներին առաջարկվում է մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը վերահսկողության միասնական մեխանիզմ և մաքսատուրքերի լրացուցիչ հաշվեգրման հնարավորություն ստեղծել։

Պրոֆիլային գերատեսչությունները կարող են պարտավորեցնել ամիսը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել միության անդամ երկրների տարածք ներմուծվող ապրանքների միջին արժեքի մասին, որպեսզի ներկրվող մեքենաների արժեքը ներմուծման ժամանակ ցածր չնշվի։