Ադրբեջանական հարձակումը տեղի է ունեցել Ներքին Հանդից օկուպացված տարածքից
Ադրբեջանական «Վրեժ» օպերացիան Սյունիքի դիրքերի ուղղությամբ հայ զինվորների կյանքեր արժեցավ։ Կան նաև վիրավորներ: ՊՆ-ն էլ հորդորում է լրատվամիջոցներին չտարածել չճշտված տեղեկություններ, իսկ ճշտված տեղեկությունները կամ ուշանում են, կամ առհասարակ չեն լինում:
Վերջերս մի ռեպորտաժ պատրաստեցինք, որտեղ հանգամանորեն ցույց տվեցինք ադրբեջանական սողացող ագրեսիան հատկապես Սյունքի դիրքերի ու մասնավորապես Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, որտեղ ընդհանուր հաշվարկով թշնամին առանց կրակոցի ու աստիճանաբար օկուպացրել է մոտ 20 քառակուսի կիլոմետր տարածք։ ՊՆ-ը շարունակաբար լռում, հաճախ նաև հերքելով ակնհայտ փաստերը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: