ABCMEDIA
Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, այսօր մրցահարթակ էին դուրս եկել  81 կգ քաշային տղամարդիկ։

Այս քաշում Հայաստանը ներկայացնում էր Ռաֆիկ Հարությունյանը, ով երկամարտի 336 (154+182) կգ արդյունքով դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր։ Ռաֆիկը երրորդ արդյունքը ցույց տվեց պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում մեր մարզիկը 5-րդն էր։ Երկամարտում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իտալիայի ներկայացուցիչ Օսկար Ռեյես Մարտինեսը։ Մեր մարզիկին երկամարտի արդյունքով գերազանցեց նաև Բ խմբումհանդես եկած ալբանացի Քրիստի Ռամադանին և հռչակվեց Եվրոպայի փոչեմպիոն։

Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաև Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Հմայակ Միսակյանը, ով երկաամարտի արդյունքում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։