25 Նոյ
2024
11.7° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում 4-օրյա հրադադար կլինի. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել

Գազայում 4-օրյա հրադադար կլինի. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում քառօրյա
հրադադարի շուրջ: Հրադադարի դիմաց ազատ կարձակվեն Իսրայելի քաղաքացի հանդիսացող
50-80 պատանդ։

Խոսքն Իսրայելի քաղաքացի հանդիսացող կանանց ու երեխաների
մասին է:

«Այս գիշեր մենք դժվար որոշում ենք կայացրել,
բայց դա ճիշտ որոշում է»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հավելելով՝
իրենք կապահովեն, որ Գազայում որևէ սուբյեկտ չի լինի, որը կսպառնա Իսրայելին։

ՀԱՄԱՍ-ն իր հերթին նշել է, որ չնայած «մարդասիրական հրադադարին»,
իրենք շարունակելու են «մատը ձգանի վրա» պահել՝ բնակչությանը պաշտպանելու համար։