ABCMEDIA
Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսում Հայաստանի վարչապետի հայտարարությունները՝ հակիրճ

Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսում Հայաստանի վարչապետի հայտարարությունները՝ հակիրճ

  • Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում։ Մեր կապերը խորանում են տնտեսության բնագավառում, քաղաքական առումով։

 

  • Պետք է ընդգծեմ  Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու գործում Ձեր ներդրումը։

 

  • Դուք հիշատակեցիք 2022 թվականի Պրահայի քառակողմ հանդիպումը, որտեղ ըստ էության տարածաշրջանային խաղաղության և կայունության անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին։ Այդ սկզբունքներին հավատարմության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է և իրական։

 

 

  • Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի դիմադրողականության գործում Ձեր ցուցաբերած աջակցության համար։

 

 

  • Հայտնի է, որ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ կան քննադատություններ։ Ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ն, ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և այս առումով ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություն առաջացնել, որովհետև մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է և միայն ու միայն ՀՀ-ի լեգիտիմ ի ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, սահմանները, տարածքային ամբողջականությունը պաշտպանելն ու դիմադրողականությունը բարձրացնելն է։

 

 

 

  • Առանձնահատուկ  շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Ձեզ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին Ձեր աջակցության համար։