12 Հլս
2024
27.4° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա. եղանակի տեսություն

Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն․ այս մասին տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-4 մ/վ արագությամբ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։