19 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երբ հասունանա պահը, որ պետք է որոշում կայացնել, կկայացնենք, մեզ դրսից չէ, որ պետք է ասեն․ Արարատ Միրզոյանը՝ ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մասին

Երբ հասունանա պահը, որ պետք է որոշում կայացնել, կկայացնենք, մեզ դրսից չէ, որ պետք է ասեն․ Արարատ Միրզոյանը՝ ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մասին

Հուսով եմ և վստահ եմ՝ վաղը ևս Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և տարբեր ոլորտներում ինտեգրացիոն գործընթացներին․ այսօր Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«ՀՀ-ն ու Լիտվան արդեն ռազմավարական գործընկերներ են, ստորագրել ենք փաստաթուղթ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ԱԳ նախարարն ասաց․ «Մենք չենք պատրաստվում «ապահարզան» տալ մեր որևէ գործընկերոջ։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ միջավայրում այդ հարաբերությունները զարգացնելուն»։

Խնդիրներ, ըստ նրա, կան․ «Բոլոր հարաբերություններում կան խնդիրներ, ուղղակի պետք է կառուցողական քննարկմամբ լուծումներ գտնել։  Մի կողմը պետք է մեծ հարգանքով վերաբերվի մյուս կողմի՝ այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին»։   

Ըստ նրա՝ Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։

«Մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք, և երբ կհասունանա այն պահը, որ պետք է որոշում կայացնել, կկայացնենք, մեզ դրսից չէ, որ պետք է ասեն»,- ասաց Արարատ Միրզոյանը։

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026