06 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում ցույցերի ժամանակ տուժել է առնվազն 190 դպրոցական․ նախարար

Ֆրանսիայում ցույցերի ժամանակ տուժել է առնվազն 190 դպրոցական․ նախարար

Ֆրանսիայում ավագ դպրոցականների բողոքի ակցիաների ընթացքում տուժել է առնվազն 190 աշակերտ․ հայտարարել է երկրի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն:

Նա առանձնացրել է Լանսում տեղի ունեցած միջադեպը, երբ դեռահասը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել՝ գետնից վերցնելով ոստիկանների կիրառած արցունքաբեր գազի նռնակը։

Ֆրանսիայում, հիշեցնենք, ավագ դպրոցի դասարանների աշակերտները դուրս էին եկել փողոց այն բանից հետո, երբ պատկան գերատեսչությունը հայտարարել էր կրթական համակարգում նախատեսվող բարեփոխումների և մանկավարժների կրճատման մասին։

Օրեր շարունակ տասնյակ ուսումնական հաստատությունների մուտքերն արգելափակվում են աղբամաններով ու բարիկադներով։ Որոշ շրջաններում ցույցերը վերածվել են իրավապահների հետ բախումների։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ