19 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական բանակը սկսել է միջուկային զորավարժություններ

Ռուսական բանակը սկսել է միջուկային զորավարժություններ

Ռուսաստանում սկսվել են ագրեսիայի կիրառման պայմաններում միջուկային ուժերի պատրաստման և կիրառման վարժանքներ․ հայտնում է РБК-ն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հղումով։

Զորավարժություններին մասնակցում է 64.000 զինծառայող։

Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը։ Ներգրավված է ավելի քան 7.800 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 140 ինքնաթիռ, 73 նավ և 13 սուզանավ։

Զորավարժությունները ներառում են նաև բալիստիկ և թևավոր հրթիռների արձակում Ռուսաստանի փորձարկման վայրերում։

Կքննարկվեն նաև Բելառուսում տեղակայված միջուկային զենքի համատեղ պատրաստման և կիրառման հարցերը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026