12 Հլս
2024
36.2° c ԵՐԵՎԱՆ
26.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինսկում հայտարարել են, որ Արևմուտքը պատրաստվում է Բելառուսի դեմ ռազմական գործողությունների

Մինսկում հայտարարել են, որ Արևմուտքը պատրաստվում է Բելառուսի դեմ ռազմական գործողությունների

Բելառուսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Արևմուտքը մի շարք համալիր միջոցառումներ է անցկացնում ռազմական գործողությունների նախապատրաստման համար. Բելառուսի դեմ հետախուզություն է իրականացվում. այս մասին Վիկտոր Խրենինը հայտնել է «Россия 24»  հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այսօր մենք տեսնում ենք վաղօրոք ձեռնարկված համալիր միջոցառումներ, որոնք Արևմտյան Եվրոպան` Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրականացնում է ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար: Մենք հասկանում ենք, թե ում դեմ են ուղղված լինելու այդ ռազմական գործողությունները», – ասել է Խրենինը:

Նա հավելել է, որ, բացի ցամաքային զորքերի գործողություններից, արձանագրվում են նաև Բելառուսի տարածքի օդային հետախուզման փորձեր։