24 Հլս
2024
31.3° c ԵՐԵՎԱՆ
22.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցվել են մինչև ամառ. ԵՀ ղեկավար

Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցվել են մինչև ամառ. ԵՀ ղեկավար

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները հետաձգվել են մինչև ամառ: Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրա խոսքը մեջբերում է AFP-ն։

Նա չի կարծու, որ բանակցությունների համար անհրաժեշտ բազա կստեղծվի մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի կունենան հունիսի 6-9-ը:

«Դա որոշ ժամանակ կպահանջի։ Հնարավոր է, որ Եվրամիությունը պատրաստ լինի ամռան սկզբին», – ասել է ֆոն դեր Լյայենը։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն աշխատում է Ուկրաինայի հետ բանակցությունների ուղենիշային սկզբունքների շուրջ։ Նա հստակեցրել է, որ նոր երկրի անդամակցությանը պետք է հավանություն տան ԵՄ–ի բոլոր 27 անդամ երկրները:

Եվրամիության երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-ին պաշտոնապես սկսել են Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումն անվանել է ավելի շուտ քաղաքական, քան իրավական: Նրա խոսքով՝ Ուկրաինան հեռու է անդամակցությունից, քանի որ դա ներքին կանոնակարգերի լուրջ բարեփոխումներ կպահանջի: