Հայաստանին կառաջարկենք նաև Mistral հրթիռներ. Ֆրանսիայի ԶՈւ նախարար
Շատ արագ մենք կկարողանանք առաջարկել Հայաստանին, օրինակ՝ Mistral հրթիռների մասին ենք խոսել ՀՀ պաշտպանության նախարարի հետ, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։
«Սրանք մոտահար հրթիռային սարքեր են։ Բավական հեշտ է սովորել դրանք գործածել։ Մեկ քննարկում արդեն ունեցել ենք, որը հնարավորություն կտա առաջարկել այդ շերտի պաշտպանությունը։ Երկրորդ շերտի պաշտպանության համար մենք առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն»,-ասել է ֆրանսիացի նախարարը։
Նա նշել է, թե շատ շուտով GM 200 ռադարների մատակարարում կլինի։