16 Նոյ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ երկիր. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ երկիր. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը ոչ ոք չի սեփականաշնորհում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»,- նշել է դեսպանը՝ մեկնաբանելով Politico պարբերականի հրապարակումը, որում նշվել է, թե իբր «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի ետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի մատակարարման գործարքների միջոցով»: