21 Նոյ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ «ՓաստԻնֆո»

Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ «ՓաստԻնֆո»

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Մարիաննա Ստեփանյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ գրում է «ՓաստԻնֆո»-ն։

«Հայցի առարկան «Noyan Tapan TV» ալիքում հրապարակվող «Քննարկում» հաղորդման ընթացքում հնչեցված վիրավորական արտահայտություններն են։

Նշված եթերում, մասնավորապես, Վարդանյանը մասնավորապես հայտարարել է. «Անտերը դու ես, որ անտերի նման եկել ես քո հայրենիքը և անտեր շան նման էստեղ-էնտեղ հաչում ես ռուսների օգտին այ անտեր շուն ես, իսկական անտեր շուն ես, անտեր չի կարելի լինել»:

Կարապետյանը պահանջում է հերքման տեքստ տարածել հետևյալ բովանդակությամբ. «Ես՝ Արկադի Արշավիրի Վարդանյանս, ներողությունեմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 12․09․2026 թվականին YouTube սոցիալական կայքի «Noyan Tapan TV» ալիքում հրապարակվող «Քննարկում» հաղորդման ընթացքում հրապարակային եղանակով Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ հետևյալ վիրավորական արտահայտությունները․ «Անտերը դու ես, որ անտերի նման եկել ես քո հայրենիքը և անտեր շան նման էստեղ-էնտեղ հաչում ես ռուսների օգտին այ անտեր շուն ես, իսկական անտեր շունես, անտեր չի կարելի լինել»:

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մարիաննա Ստեփանյանի, որոշել է հայցը վարույթ ընդունել։ Նիստի օրը դեռ նշանակված չէ»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ