21 Նոյ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ԱՄՆ կատարի մեր յոթ պայմանը, Հորմուզը կբացվի. Իրանը պատրաստ է երկխոսության

Եթե ԱՄՆ կատարի մեր յոթ պայմանը, Հորմուզը կբացվի. Իրանը պատրաստ է երկխոսության

Իրանը պատրաստ է փորձագիտական մակարդակով բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ Հորմուզի նեղուցի բացման հարցով և կրճատել այդ ուղղությամբ իրանական ծրագրի իրականացման ժամկետները, սակայն դրա համար անհրաժեշտ է Վաշինգտոնի՝ Թեհրանի հետ գործարք կնքելու պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնին Թեհրանի հետ համաձայնագիր պետք չէ՝ նախարարը նշել է, որ իրանական կողմը Միացյալ Նահանգներից որևէ պատասխան չի ստացել։ Նրա խոսքով՝ Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է հստակ հայտարարել, որ Միացյալ Նահանգները ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ։ Բացի այդ, Թեհրանին Վաշինգտոնից անհրաժեշտ են նաև վստահության ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումներ։

«Եթե նրանք կատարեն այդ պայմանները, մենք պատրաստ ենք ամերիկյան կողմի հետ քննարկել այս նախագիծը և դրա իրականացման ուղիները։ Մեր պահանջը թափանցիկ է. մեր առաջ քաշած յոթ պայմանները պետք է կատարվեն, որպեսզի Հորմուզի նեղուցը բացվի։ Իհարկե, եթե ամերիկացիներն ունեն առաջարկներ ու տեսակետ այդ պայմանների իրականացման եղանակների վերաբերյալ, պատրաստ ենք երկխոսության»,- ասել է նախարարը իրանական «Iran» պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են քննարկել, թե ինչպես տարաբնույթ հարցերի մասով հասնել երկու կողմին բավարարող պայմանավորվածության։

«Օրինակ, եթե նրանք ցանկանան փոփոփխել պայմանավորվածությունների իրականացման ժամկետները՝ պայմանական ասած երկու օրից դարձնելով մեկ օր կամ նույնիսկ երկու ժամ, մեզ համար դա խնդիր չէ։ Նշանակություն ունի միայն մեր պահանջների կատարումը։ Եթե դրանք կատարվեն, ապա Հորմուզի նեղուցը կբացվի»,- նշել է նախարարը։

Արաղչին հիշեցրել է, որ Իսլամաբադի հուշագիրը ենթադրում էր Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մեկնարկ՝ բուն հուշագրի իրականացման պահից 60 օր անց։ Նախարարի խոսքով՝ հուշագիրն ինքնին այլևս սեղանին չէ, սակայն դրա սկզբունքները կարող են դրվել ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի հիմքում։

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ