21 Նոյ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վլադիմիր Զելենսկին ԵՄ-ի հետ խոսում է սեփական վասալի նման․ Զախարովա

Վլադիմիր Զելենսկին ԵՄ-ի հետ խոսում է սեփական վասալի նման․ Զախարովա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին շրջանում Եվրամիության հետ սկսել է խոսել այնպես, ինչպես սեփական վասալի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով եվրոպացի ներկայացուցիչների՝ Մոսկվա կատարելիք հնարավոր այցի վերաբերյալ Զելենսկիի առարկությունները։

«Այդ պետություններն են իրենց դրել համապատասխան դրության՝ վասալ լինելու, դրության մեջ։ Կա՛մ նրանք՝ եվրոպական երկրները, իսկապես գտնվում են վիճակում (այդ դեպքում ինչի՞ց են բողոքում), կա՛մ, այնուամենայնիվ, կհիշեն, որ իրենք անկախ պետություններ են», - նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Կիևը բազմիցս դեմ է արտահայտվել եվրոպական երկրների առաջնորդների և դիվանագետների՝ Ռուսաստան կատարելիք ուղևորություններին և Մոսկվայի հետ ուղիղ շփումներին՝ նշելով, որ նման քայլերը խաթարում են Եվրամիության միասնական դիրքորոշումը և թուլացնում Ռուսաստանի նկատմամբ գործադրվող միջազգային ճնշումը։ Իր հերթին ԵՄ մի շարք պաշտոնյաներ նախկինում ընդգծել էին, որ միության արտաքին քաղաքականությունը ձևավորվում է անդամ պետությունների համատեղ որոշումների և սեփական շահերի հիման վրա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ