ABCMEDIA
Ռուսաստանը շահագրգռված է իրեն սահմանակից երկրներում ռուսաց լեզվի իմացության խորացմամբ․ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է իրեն սահմանակից երկրներում ռուսաց լեզվի իմացության խորացմամբ․ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված
է առաջին հերթին իրեն սահմանակից երկրներում ռուսաց լեզվի իմացության խորացմամբ։ Այս
մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Մենք շահագրգռված ենք ռուսերենի «դիրքերի ամրապնդմամբ»՝ առաջին հերթին Ռուսաստանին
սահմանակից երկրներում, ինչպես նաև ռուսերենով կրթական ծրագրերի ընդլայնմամբ, որոնք
աշխատանքային միգրանտների համար են նախատեսված»,- ասել է Լավրովը։

Նա կարևորել է նաև հարևան երկրների հետ  հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը։