17 Նոյ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 15։02-ին։ Այրվել են ռեստորանի տանիքի փայտե կառուցատարրերը, հանդիսությունների սրահը և խոհանոցը»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ