17 Նոյ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արարատ-Արմենիա»-ի մարզիչը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը

«Արարատ-Արմենիա»-ի մարզիչը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Գևորգ Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը․ հայտնում են ակումբից։

«Ինչպես արդեն հայտնի է, Գևորգ Ղազարյանն օրերս հայտարարել էր ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

«Արարատ-Արմենիա» ակումբը մաղթում է նրան հաջողություն։ Վստահ ենք, որ նրա պրոֆեսիոնալիզմն ու մարդկային բարձր որակները կարող են հայկական ֆուտբոլում իրական փոփոխություններ ապահովել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ