Ադրբեջանին մատակարարած մահաբեր զենքով հայորդիների սպանած, Արցախի կորստին աջակցած, Ալիևին շնորհավորած Զելենսկու այցը Հայաստան անթույլատրելի է․ «Որդիների կանչ» ՀԿ
«Որդիների Կանչ» ՀԿ-ի հայտարարությունը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան հավանական այցի վերաբերյալ․
«Ուկրաինայի նախագահ Զելենսկու Երևան հնարավոր այցի վերաբերյալ «Որդիների Կանչ» ՀԿ-ի դիրքորոշումը հստակ է․
Ադրբեջանին մատակարարած մահաբեր զենքով հազարավոր հայորդիների սպանած, Արցախի կորստին աջակցած, այդ առիթով դաշնակից Ալիևին շնորհավորած Զելենսկու այցը Հայաստան անթույլատրելի է և նվաստացուցիչ։
Դատապարտում ենք Հայաստանը նոր Ուկրաինայի վերածելու փորձերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։