27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
15.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում պայթյունից տուժած միայն մեկ երեխա է, որ բուժումը շարունակում է ԱՄՆ-ում. նախարար

Արցախում պայթյունից տուժած միայն մեկ երեխա է, որ բուժումը շարունակում է ԱՄՆ-ում. նախարար

Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արտերկիր բուժման մեկնած հիվանդների մեծ մասը վերադարձել է, լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրանց վերականգնողական բուժօգնությունը շարունակվում է կազմակերպվել Հայաստանում։

«Ունենք մի անչափահաս երեխա, որը հիմա ԱՄՆ-ում է, շարունակում է իր բուժումը, ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան»,- նշել է նախարարը։