ABCMEDIA
Պատմություն, որ շուտով կավարտվի․ Կոնդ

Պատմություն, որ շուտով կավարտվի․ Կոնդ

16 հեկտար տարածքի վրա տեղակայված այս թաղամասը՝ Կոնդը, հայկական իրականության յուրատեսակ արտացոլումն է։ Մեր իրականության ու պատմության հավաքական կերպարը։ Ճգնավորի քրքրված հագուստ հիշեցնող այս թաղամասը Հին երևանի միակ վկան է մնացել։ 3 հազարամյա քաղաքի լուռ վկան, որն իր գոյությամբ միայն փաստում է՝ հին քաղաք ենք։ Կոնդից բացի մեկ էլ Արգիշտիի քարն ունենք։ Երևանը մինչև 19֊րդ դարի երկրորդ կեսը հատակագծում չի ունեցել ու Կոնդի բուն սահմանների մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ։

Ճարտարապետները համարում են, որ Կոնդի տեսքը՝ փողոցների կառուցվածքը, քաղաքային հյուսվածքը, անփոփոխ մեզ է հասել 18-րդ դարից: Այն ձևավորվել է առանց ճարտարապետական նախագծերի, ժամանակի ընթացքում: