Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության
հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն «Արմենպրեսին» տված հարցազրույցում անդրադարձել
է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Գրանադայում նախատեսված հանդիպումից հրաժարվելուն։
«Մեզ համար առաջնային շահը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր
ունենալն է։ Իսկ թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, մեզ համար շատ ավելի քիչ
կարևոր է, քան այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա իրական հարաբերությունների
կարգավորում: Սա մի կետ է։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Ալիևի՝ Գրանադա չգալու որոշմանը,
մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարևոր հնարավորություն և բավականին կարևոր
ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։ Նախագահ Միշելը դեռ պատրաստ է և ցանկանում
է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե,
կարևոր են: Բայց ամենակարևորը իրականում առաջ շարժվելն է, և դա այն է, ինչի վրա մենք
կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման
ուղղությամբ»,-ասել է նա։