Ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Զագրեբ, որտեղ վաղը կկայանա
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան
հանդիպումը:
Հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն Խորվաթիա
չեն մեկնել․ Հարոյանը Ուելսի դեմ խաղում 5-րդ դեղին քարտն է ստացել, իսկ
Իվուն վնասվածք ունի։