ABCMEDIA
Սպայից՝ հյուսն․ արցախցի տղամարդու պատմությունը

Սպայից՝ հյուսն․ արցախցի տղամարդու պատմությունը

Արցախում մարդկանց հիմնական աշխատանքն ու ծառայությունը հայկական բանակում էր։ Պարտադիր ժամկետային ծառայությունից հետո շատերը, կրթություն ստանալով, շարունակում էին արդեն որպես պայմանագրային զինծառայող։ Արցախի բռնի հայաթափումից հետո սպաների մի մասը վարորդ է, մի մասը՝ հասարակ բանվոր, կեսն էլ՝ անգործ։

Մեր պատմության հերոսը 42-ամյա Գագիկ Դադայանն է, որ ընտանիքի ծախսերը երկաթից, փայտից կահույք պատրաստել, վաճառելով է հոգում։