27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց

Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, տեղափոխվել է հիվանդանոց. ABC Media-ին տեղեկացրեց Գալեյանի իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանը։

 «Առողջական վիճակը նորից վատացել է, տեղափոխել են հիվանդանոց հետազննություն իրականացնելու համար»,-ասաց Հովհաննիսյանը։
 
Հիշեցնենք, որ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի իրացման և օգտագործման համար, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը  նա չի ընդունում։

Որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, նրան անգամ թույլ չեն տալիս այցելել որդու շիրիմին։ Օրեր առաջ Գալեյանի առողջական վիճակը դարձյալ վատացել էր, նրան սրտի ստենդավորում էին արել։