27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչ է նախատեսվում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով

Ինչ է նախատեսվում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով

Ավագանու առաջիկա նիստում կքննարկվի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը։

 

Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

 

«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,

 

Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝

 

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

 

90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

 

365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

 

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

 

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»,- գրել է Կոստանյանը: